Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/103

Այս էջը հաստատված է


ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ



Փակում եմ հոգնած աչքերս մի պահ
Եվ տեսնում եմ ես — այնքա՜ն, այնքա՜ն պարզ.—
Գալիք մի գարունք վառ մի օր ահա,
Երկինքը կապույտ, օրը հրավարս։
5 Արևը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն —
Ու կապո՜ւյտ, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն։—
Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
10 Նոր Երևանից դեպի Արարատ.
Ինչքա՜ն են արդյոք տարիներ հոսել
Մինչև գարնային այս օրը զվարթ։
Շոսսեի երկու կողմերում ահա
Տներ, փողոցներ ու գործարաններ,
15 Կանաչ պարտեզներ, ծաղիկներ առատ,—
Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել։
Ընկած են տներն իրարից հեռու,
Գործարանները մեջընդմեջ կեցած,
Ո՛չ ծուխ, ո՛չ փոշի,— և լույս տներում —
20 Ժիր մարդիկ ահա` դեմքերին ծիծաղ։—

Ելած արթնացող քաղաքից` ահա
Ոլորապտույտ շոսսեով այդ լայն,