Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/106

Այս էջը հաստատված է



ՄԱՆՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Հիշո՞ւմ ես` ինչքա՜ն
Սիրում էիր դու
Այն լավ աղջկա
Աչքերը խնդուն,
5 Գգվանքները հեզ
Այն լա՜վ աղջկա,
Որ սիրում էր քեզ
Ու հիմա չկա...
Հիշո՞ւմ ես` անգամ
Այն պահի՛ն ահեղ
Ժպիտով կարկամ
Նա դեմքիդ նայեց —
Եվ ասաց քեզ նա.
«Մի՛ լինիր տրտում,
15 Որ պայծառ մնա
Հուշս քո սրտում...»:
1929

    1. ԱՆՎԵՐՆԱԳԻՐ##