Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է


ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՆԵԻՆ
ՍԻՐԵԼԻ N-ԻՆ


Երգում էր պոետը` նստած վրանում.—
Մարդիկ հեռանում են ու հա՛ր մոռանում...
Այդպե՛ս մոռացավ ինձ աղջիկը այն չար,
Եվ դա՛ էր, օ, դա՛ էր, որ դարձավ պատճառ,
5 Որ ինքս, ես ի՛նքս մի օր հեռացա —
Եվ... չանցած գարունը` նրան մոռացա...»—
էլ ի՞նչ ես երգում դու` նստած վրանում —
Եթե հեռանում են ու հա՛ր մոռանում...