Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/112

Այս էջը հաստատված է


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

էլ չես սիրում
Մշուշ ու մուժ, աշուն ու ամպ:
Գերում է քեզ
Հիմա ձմե՛ռն իր խստությամբ:
5 Ձգտում ես դու
էպիքական իմաստության։—
Գերում է հիմա
Ձեզ ձգտումն այս վեհ,—
Կարո՞ղ ես սակայն
10 Դու դրան հասնել...
1929