Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/113

Այս էջը հաստատված է


N.N.—ԻՆ

Դարձանք մենք արդեն հասակ առած մարդ,
Թե ես և թե դու։— Ու պետք է հիմա,
Ինչպես հարկն է մեզ «խելացի պահենք» —
Բայց ե՞րբ ենք արդյոք մենք եղել ջահել...
5 Ինչպես Վիյոնն է մի օր ողբացել
Ջահելությունը իր խայտանկար —
Այդպես, թե կուզես, մենք պետք է հիմա
Նզովե՛նք միայն մեր չար, հողմածեծ
Ջահելությունը, որ անցավ արդեն —
10 Եվ պայծառ սրտով ընդունենք ահեղ
Այս կեսօրը, որ բացվում է մեր դեմ։—
1929