Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/12

Այս էջը հաստատված է

ՆԵՐԲՈՂՆԵՐ ՈՒ ԽՈՀԵՐ
ԵՐԳ ՄԱՔԱՌՈՒՄԻ



«Իմ ոգին էր դա, որ. երգում էր

իր վերելքի երգը, իսկ այդ ծիծաղելի
ասպետը կարծում էր, թե դա ե՛ս եմ
երգում»...
                     Էդգար Պո
Внеред, мента, мои верный вол!...

                  ВАЛЕРИЙ БРЮСОВ


I


Ինչպես ճամփորդ մի, որ խորդուբորդ
Ուղիներով է բարձրանում վեր,—
Այդպես ելել ես մի առավոտ
Եվ ընկել ուղի մի ահավոր,
5 Մի ուղի դժվար ու անչափ վե՛հ։

Տարել է ուղին քո խորդուբորդ
Քեզ դեպի անհաս բարձրություններ,
Եվ անձրևն է մերթ քեզ թրջել հորդ,
Եվ երկինքն է մերթ գլխիդ ձյունել։—
10 Դու մաքառել ես, ընկել հաճախ,
Քսել երեսըդ քարերին մերկ,
Ու չարչարել ես քեզ չարաչար,
Բայց կրկի՛ն, կրկի՛ն ձգտել ես վե՛ր։