Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/120

Այս էջը հաստատված է


ՆԵԿՐԱՍՈՎԻՑ
      (Փոխադրություն)


Մի՛ տրտնջա, հավաքի՛ր քո ուժերը դու.
Ուղիդ դժվար է թեկուզ, բայց թեթև է ձիգ.—
Հուրը նետած քո կյանքի մնացո՛րդը տուր
Թող կրակը մինչև վերջ քո հոգին խանձի:
1929