Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/125

Այս էջը հաստատված է


Չթրծի անդուլ և չհրկիզի
90 Ոգու, տանջանքի աննինջ հնոցում։—
Դժվար է եղել իմ անցած ուղին
Եվ կորուստներ եմ ունեցել ես մեծ,
Եվ ճանապարհս եղել է հղի
Խոր անկումներով,— սակայն ահա ես
95 Ոտքի եմ ելնում կրկի՛ն անվեհեր`
Խոր տանջանքներով իմ ոգին կոփած,
Եվ մաքառում եմ կրկի՛ն ահա վեր`
Նինջ ու հոգնություն ներքևում թողած։—
Ոգի է տալիս ու թափ ներշնչում
100 Ինձ կրկին այն մեծ պայքարը նրա՛նց,
Որոնց դժվարին, բայց հաղթական չուն
Երգել եմ ես իմ երգով հուրհուրան։—
Եվ կերգեմ կրկին։— Եվ ո՛չ մի ժանիք
Ինձ չի՛ բաժանի լենինյան դարից,
105 Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
Իմ շռնդալից, պայծա՜ռ քնարից...
1929, 22 X, Լենինգրադ