Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/130

Այս էջը հաստատված է


20 Եվ քննադատն արդեն մի ամեհի խանդով
Կըհռչակե քեզ մեծ ու հանճարեղ վարպետ։
Չե՞ք հավատում։— Ինչո՞ւ։— Դեռ երեկ չէ՞ր արդյոք,
Որ Վերհարեն դարձավ ծերուկ պոետը մեր,
Քանզի, ինչպես և նա, պոեմներ էր գրել

IV


25 Քաղաքների մասին... (Օ, ալեհեր պոե՛տ,
Քեզ չեմ անշուշտ այստեղ դատապարտում, թեկուզ
Գրել ես դու, ավա՜ղ, ութ տողանոց սոնետ
Եվ քորեյը յամբից դու դժվար ես ջոկում) —
Մեծարում եմ ես քո քննադատին, որ էդ
30 Մեծ տիտղոսով գուցե քո ամեհի ոգուն
Կամեցել է ձոնել մի վայելուչ ներբող՝
Հափշտակված անշուշտ քո բոցավառ երգով...

V


Սակայն անցնենք նյութին։— Բայց ի՞նչ հանգով

արդյոք

Հարկավոր է գրել, որպեսզի երգը մեր
35 Լինի զգաստ, ինչպես մի երկաթյա արդուկ,
Լինի հաճո, ինչպես մտերմական նվեր։—
Ես չեմ ուզում հիմա, օ, ընթերցո՛ղ, որ դու
Անտանելի ռիթմով դեպի ձանձրույթ չվես։
Օ, վիթխարի Վոլթե՛ր, օ, Բուալո, օ, Գի՛լ,
40 Ինձ օգնության հասե՛ք, ինձ փրկեցե ք կրկին...

VI


Գրել ենք մենք անթիվ երգեր — և երգերում,
Մեր երգերում բազում գործածել ենք չափեր.
Որ նվում են հաճախ, հաճախ ականջ քերում.