Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/131

Այս էջը հաստատված է

Շշմեցնում հաճախ անսանձ թափով,—
45 Այսօր գերում է ինձ օկտավների հեռուն,—
Որ զուսպ է, սեղմ, ինչպես կազմակերպված թափոր,
Ինչպես երթի ելած զինվորների շարան,
Ուր տողն իր տեղն ունի, ուր չե՛ն հրում իրար

VII


Տողերն, ինչպես ցուլեր, մերձավորման ժամին...
50 Ուզում եմ ես երգել իմ օրերի հեռուն,
Բայց ո՛չ այնպես, ինչպես անտառների քամին,
Որ ճչում է, փնչում, կամ զայրույթից եռում։—
Օ, մանկությու՛ն իմ, պարզ պատմություն ես դու մի,
Դու քնքշություն, դու մեղմ թովչություն չե՛ս

բուրում...

55 Փռվում է դեմս ահա քո գորշագույն կտավը —
Եվ իմ երգի համար ես ընտրում եմ օկտավը։—

VIII


Բացվում է դեմս ահա մի մոխրագույն հեռու,
Մի մոխրագույն քաղաք` զարմանալի անթով...
Կոկորդս մի խեղդող զգացմունք է քերում
60 Եվ պատրաստվում եմ ես երգել անուշ խանդով
Քաղցրությունը, որ կար այդ օրերում,
Այդ օրերի չքնաղ մեղմությունը բանտող,—
Բայց... բայց ինչո՞ւ հանկարծ, էլեգիական երգի
Փոխարեն մեջս ահա մի խեղկատակ քրքիջ