Մեղավո՞ր եմ արդյոք, որ չեմ կարող ես է՛լ
Իմ մանկությունն հյուսել գույներից լուրթ,
Որ շողում են, ինչպես դրախտային տեսիլ,
Ինչպես անդարձ կյանքի անհաս խորհուրդ։—
Թող թույլ տրվի իմ պարզ այս պատմությունն ասել
Սկսելով դեպքից մի փոքր մութ...
95
Ուրիշները երգեն թող մայրական համբույրը,—
Իսկ ես... երգում եմ ես... անհրապույր այն
բույրը։—
Չե՛մ մոռանա երբեք այն առավոտը ես...
Երկինքը ջինջ, ինչպես լվացվելուց հետո...
Օդը մաքուր, բուրյան, ողողված է ասես
100
Գարնան, վարդի, բախտի, կամ մանկության
հոտով։—
Մի տասնամյա մանուկ` հագած մի նոր զգեստ`
Անցնում եմ ես ահա պատուհանի մոտով
Մեր տանտիրոջ, որի փոքրիկ տղան տգեղ
Միշտ պարծենում էր իր զգեստներով շքեղ։
105
Սեղանից ո՞վ արդյոք չի զգացել բերկրասք,
Երբ առաջին ագնամ նոր զգեստ է հագել,
Երբ աշխարհը ամբողջ քեզ թվում է ներկած,
Ոսկեզօծած, ինչպես գարնանային կրոկետ...
Ո՞ր երեխան արդյոք շաբաթներով երկար
110
Չի երազել այդ օրը և սիրտը չի թակել,
Երբ առաջին անգամ` իսկական իր չափին`
Հագցըրել է նրան մայրը մի նոր շապիկ։—