Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/137

Այս էջը հաստատված է


ARS POETICA
1


Ողջու՜յն ձեզ, ողջու՜յն ձեզ, Լենի՛ն, Մա՛րքս,
Ու գո՛րծ, ու փորձությու՛ն, ու երգեր նո՛ր։—
Էլ չես վերադառնա երբեք դու Կարս՝
Տերյանի, Մահարու, կամ քո երգի հունով։
5 Ողջու՜յն ձեզ, ողջու՜յն ձեզ, Լենի՛ն, Մա՛րքս,
Ու Շեքսպի՛ր, ու Դա՛նտ, ու վեհություն։—
Օ, ժամեր, հոսեցե՛ք դուք հիմա պարզ
Ու բախե՛ք, ու բախե՛ք բյուրավոր դուռ...
1928

II


Թե ուզում ես, որ խոսքդ կտրի հորիզոններ,

դաշտեր,—

Պիտի վարպետ լինես անօրինակ թափի,
Ինչպես Լենինը — ապստամբության, ինչպես

Էյնշտեյնը —

Թվի, տարածության, ձգողության, չափի։—
1928