Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/138

Այս էջը հաստատված է

III


Երբ այնքան ճանաչես դու հույզերը մեր,
Որքան մժեղի մկանը ծանոթ էր Ֆաբրին —
Այնժամ դու բաց կանես պոեմների ֆաբրիկ
Եվ եթե եփվես էպոքում — կդառնաս Դա՛նտ,

Հո՛մեր:—

1928

IV


Քո ամպլուան — տարերքն էր... Այս լենինյան դարում
Թեկուզ, ճիշտ է, երբեմն տարերքն էլ է ազդում,
Բայց կա այսօր մի ա՛յլ իմաստություն՝
Համառ, սիստեմատիկ, խստաբարո,
5 Ինչպես ինքը՝ Լենինը, ինչպես դիսցիպլինը,
Որ սաստում է թե՛ կամք, թե՛ ինտելեկտ —
Եվ ձգում է գանգից քո դեպի հինը
Եվ դեպի դեռ չեկած ապագան — հազարավոր թելեր...
1928

V


Դու նկատե՞լ ես, որ շատ անգամ
Մի հնչյուն, մի հանգ, մի մելոդի,
Անգամ մի ասոնանս, անգամ մի հանգ
Երգդ փոխում է հանկարծ անկամ կարոտի։
5 Կան դավաճան շեշտեր, կան ռիթմեր, կան բառեր:
Երբ քաշում է դակտիլը — ըմրոստացի՛ր։—
Պոե՞տ ես — դու այսօր պիտի մաքառես —
Եվ չի օգնի այստեղ քեզ գնդացիրը։
Չի օգնի սվինը։— Հինը հաճախ
10 Հանճարեղ անցքեր է ճարում,—