Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/140

Այս էջը հաստատված է


ԿԵՍ — ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷՍՔԻԶ
VII


Ինչպես սեմինարիստ` պոետը նստել էր
Պատուհանի առաջ։— Նայում էր աստղերին։
Հեռվում ծխնելույզի ծուխը, որ բարակ ձգվում էր

վեր՝

Նրան թվում էր անիրական փերի։
5 Եվ այդ սենտիմենտալ կես—գիշերին,
Որի մեջ ձայներն էին աննշմար աճում,
Լուսինը կանչում էր նրան իր մեռած ափերից,
Եվ պոետի հոգում հոսում էր սիրազեղ վարդաջուր։
Իսկ հետո, երբ հեռուն ժամացույցը ցնցեց
30 Իր հատու զարկերով լռությունը —
Նա արդեն դանդաղ մռթմռթում էր
Տերյանի երգերից ինչ—որ մի տող հնչեղ։
Հետո կինը նրան սենյակներից կանչեց,
Նա ցնցեց մազերը և մտավ ներս։—
35 Այս ամենը կատարվում էր կեսգիշերին, երբ
Լուսինը գծում էր երկնքում իր էլիպսիսն անշեղ։—

1928