Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/143

Այս էջը հաստատված է

Ահա։—
1928

X


Քո անկումները եղել են միշտ
Եղանակի՛ պես պատահական,
Այդպես երկինքն է թափում հանկարծ
Թե՛ կարկուտ, թե՛ ձյուն, թե՛ փոթորիկ.
5 Բայց հետո, հետո,— հետո կրկին
Բացվում է օրը — և վերևից
Պայծառ արև՛ն է ժպտում էլի
Հրով սրբած ու մաքո՛ւր երկրին։—
1929

XI


Օ, դո՛ւ,— կարո՞ղ եմ արդյոք երբեք
Մոռանալ ես քեզ, քանի իմ մեջ
Հնչում է թեկուզ չնչին մի էջ
Մեր կյանքից՝ անցած այնքա՛ն բեկբեկ։—
1929

XII


Դու շա՜տ ես ցրել, տվել քամուն
Քո գանձը, որպես շռայլ տղա.—