Ո՛չ մի ձագ, ոչ մի ձագ ձվի կեղևից
Չի բաժանվում ողբով։
Ողբով չի՛ բաժանվում արյունը վարակից։
Այլ — պայքարով միայն։
5
Այդպես էլ քանա՛կն է ահ՛ա փոխվում որակի,
Այդպես էլ ե՛րգն է դառնում կարմի՛ր բողբոջ։—
1929
Կարող են անցնել փոթորիկներ մեծ,
Անցել են ինչպես մրրիկներ բազում,—
Անխախտ կմնա կառուցումն այս մեծ
Գալիք օրերի անջինջ երազում։
5
Կառուցումն այս վեհ մտքի ու ոգու,
Կյանքը տեսնելու ընթացքն այս ուղիղ,
Կյանքը փոխելու ձգտումն այս տոկուն,
Խոհի, պայքարի այս անծայր ուղին...