Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/151

Այս էջը հաստատված է


ՀԱՐՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ


Ճանաչո՞ւմ եք դուք այդ մարդուն, հանճարին այդ մեր

ալեհեր,

Դժվար է այսօր աշխարքում այդպիսի հանճար մի

ճարել.

Տեսնո՞ւմ եք խոհը ճակատի, կեցվածքը խրոխտ,

անվեհեր...

— Բայց ի՞նչ է արդյոք նա արել։— Մի փոքրիկ հոդված

է գրել։—

1928