Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/153

Այս էջը հաստատված է


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Կար մի քննադատ։— Նա երեկ, ահեղ փրփուրը բերնին,
Ինձ գովք էր կարդում և պատառոտում թշնամիներիս,
Այսօր նրա՛նց է համոզում ահա, որ պիտի մեռնի
Իր հերոսական դիրքերի վրա, հայհոյելով ինձ։—
Էհ, մեռնի՛ թող նա՝ որ դիրքերում էլ ուզում է լինի,
Միայն թե — մեռնի..․
1929