Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/157

Այս էջը հաստատված է


ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ


Նա մի պոեմ պիտի գրեր
Ու մի պիես ու մի վեպ.
Գրիչ առավ, թղթեր դրեց
Եվ հայացքը հառեց վեր.
5 Նայեց, նայեց առաստաղին,
Հանճարի տեսք ընդունեց,
Դեմքին իջավ խորը թախիծ,
Քունը տարավ... ու քնեց։
Երկա՜ր քնեց։— Եվ աչքերը
10 Խորը քնից բացեց երբ —
Թերթում կարդաց, որ գրել է
Նա մի պիես ու մի վեպ։—
1928