Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է


ՖԱՈՒՍՏ
(Թեմա: Սևագրություն)


Չէի՜ր ձանձրանա դու գիտությունից,
Չէի՜ր ձանձրանա սիրուց ու կյանքից,
Թե ունենայիր թշնամիներ մեծ,
Թե նրանց շարքում գեթ մեկը լիներ
5 Մտքիդ հավասար... Այժմ դո՛ւ ես լոկ
Միակ թշնամիդ... Ու ձանձրանում ես։—
1928