Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/162

Այս էջը հաստատված է


ՍԱԱԴԻ


Կանցնենք մենք էլ այս աշխարհում,
Ինչպես ծովում՝ ջրի կաթիլ,
Ծուխ կդառնա ամեն գարուն,
Ինչպես ասել է Սաադին,—
5 Բայց չի՛ ասել դժբախտաբար
Բանաստեղծը այդ հանճարեղ,
Որ քանի դեռ ապրում է մարդ —
էպիգրամներ պիտի գրե։
1929