Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/169

Այս էջը հաստատված է


ՆԱՅԻՐՅԱՆ ՀՈՎՎԵՐԳՈԻԹՅՈԻՆ
(Հին էպիգրամներից)


Մի անգամ մտա թանգարանը մեր հեղափոխական.
Նստած էր այնտեղ վարիչը և դինջ զրույց էր անում
Մի շատ անվանի խմբապետի հետ։— Երբ դուրս եկա

ես

Գնա՛,— ասացի իմ բարեկամին,— մտի՛ր թանգարան.
5 Հեղափոխական մեր թանգարանում անվրդով նստած
Զրույց են անում Դանը նայիրյան և քեռի Մախնո՛ն։—
1927