Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/176

Այս էջը հաստատված է

Գ


45 Օ՜, ռամիկ կյանքի անգո պատկեր,
Դարերում հեռու, ու հին, ու ծեր,
Երբ մարդկությունը ապրում էր դեռ
Վաստակով արդար, ու սուրբ, ու վեհ։
Օ՜, վաղընջական արշալույսներ,
50 Մանուկ մարդկության օրեր լուսե,
Երբ լուրթ լեռներում դեռ չէր բուսել
Դժնի բռնության ընձյուղը սև,
Երբ իշխում էին աշխարհում դեռ
Ռամիկ ու արդար դյուցազուններ...

Դ


55 Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր
Քառասուն տարի։— Եվ ահա ծեր
Մազերին նրա, գլխին հուրհեր
Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։—
Դարձավ նա զառամ ու ալեհեր,
60 Եվ կամաց—կամաց դյուցազնին ծեր
Սկսեց պատել, ինչպես գիշեր,
Վիշտ անբուժելի ու մահաբեր։—
Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ —
Եվ մտորում էր դյուցազնը ծեր։

Ե


65 Մտորում էր նա, դյուցազնը ծեր,
Որ մնալու է երկիրն անտեր,—
Բարձրաբերձ լեռներ, հարուստ հանդեր,
Եվ ոսոխի ու չարի հանդեպ