Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/177

Այս էջը հաստատված է

Ռամիկ ժողովուրդ՝ անկար, անգետ։—
70 Մտածում էր նա, դյուցազնը սուրբ,
Որ անցնելու է իր փառքը զուր,
Որ իր երկնահեց երկիրն հզոր
Դառնալու է վաղն հազար ու բյուր
Թշնամիների ավար ու կուր։—
Եվ այսպես՝ հասած ծերության դուռ՝
Մտորում էր նա սրտով տխուր,
Եվ իր հետ մեկտեղ, թախիծով հուր,
ժողովուրդն էր ողջ մտորում լուռ։—

Զ


Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝
80 Որքան էլ լինի ապագան մութ՝
Մնա անժառանգ ու անսերունդ
Երկիր մի ամբողջ ու ժողովուրդ։—
Կարո՞ղ է լինել, որ երկրում լուրթ,
Որքան էլ խավարն իջնի տխուր,
85 Չբացվի հանկարծ հրաշքով հուր
Գալիքի համար փրկության դուռ։—
Եվ ահա — մի վառ ու պայծառ օր —
Հրաշքով անհաս ու զորավոր —
Առյուծ—Մհերին մեր ալևոր
90 Ծնվեց մի մանկիկ արևավոր։—

է


Ծնվեց մի մանկիկ արևավոր
Առյուծ—Մհերին իբրև ժառանգ,
Դավիթ անվանեց ծերը նրան,
Փառք տվեց ապա բախտին իրա,