Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/181

Այս էջը հաստատված է

Որ չկա Սասնում Առյուծ—Մհեր,
Որ իշխաններն են արդեն տիրել
Լեռներին Սաանա ու դարձել տեր —
180 Եկավ, պաշարեց հովիտ ու լեռ,
Որպես չար խորշակ, կամ ժանտ ձմեռ։—
Օհանը մի օր բարձրացավ վեր —
Պաշարված տեսավ երկիրն հայոց,
Տեսավ զրահներ, ու հուր, ու բոց,
185 Սարսափեց, սարսեց էությամբ ողջ,
Եվ գնաց հայցի աղիողորմ
Փրկություն՝ չարից այն անողոք։—

ԺԳ


Գնաց մեր Օհանն, ահով—դողով
Արքայի առջև այն անողոք
190 Գլուխ խոնարհեց ազգով—ցեղով,
«Քո՛նն է» — աղերսեց — «Երկիր ու հող» —
Ընծայեց նրան ոսկի շողշող,
Գերության հանձնեց Սասանը ողջ։—
«Լա′վ» — համաձայնեց Մելիքն ահեղ,—
195 «Ձեր կյանքը»— ասաց — «Կխնայե՛մ,
«Միայն թե թող գա քո երկնահեռ
«Ժողովուրդն ամբողջ, մանուկ ու ծեր,
«Եվ անցնի տակով իմ թրի կեռ,
«Որ Սասմա երկրում ո՛չ մի մարդ էլ
200 «Չշարժի իմ դեմ զրահ ու զենք»։

ԺԴ


Ձենով—Օհանը, իշխանն այն նենգ,
Գլուխ խոնարհեց Մելիքին նեռ,