Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/185

Այս էջը հաստատված է

290 «Գանձերը չարին՝ չարի սովոր»—
Բարբառեց պառավն հառաչքով խոր:
Եվ գնաց մանուկ Դավիթը, որ
Տերություն անի գանձերին հոր:—

ԺԸ


Գնաց նա, տեսավ՝ սենյակում հին
295 Կանգնել են Բադին ու Կոզբադին,
Իսկ Ձենով-Օհանը մահատիպ
Չափում է ոսկին ոսկեհատիկ,
Պարկերը հենած հողե պատին,
Ինչպես բեռ հնձած կտավատի։—
300 Դավիթը տեսավ, նայեց Բադուն,
Դարձավ, լուռ նայեց նա Կոզբադուն,
Մոտեցավ ապա նա Օհանին
Եվ չափը խլեց նա ցորյանի,
Ասաց.— «Թող որ ե՛ս չափեմ, Բադի՛,
305 «Մհերի ոսկին ոսկեհատիկ»։
Ասաց, պարկերի ոսկին թափեց,
Դատարկ ամանով ոդը չափեց,
Շրջեց այն ապա նա պարկի մեջ —
Եվ ծիծաղելով ասաց.— «Այս մե՛կ»։
310 Զայրացավ, դժնեց Կոզբադին նենգ,
«Դե՛ն տարեք»— կանչեց — «Դավիթին խե՛նթ,
«Մսրամելիքի հարկը տվե՛ք,
«Չեք ուզում եթե՝ գնանք ասենք —
«Գա, հիմքից քանդե Սասունն անտեր,
«Անապատ դառնան Սասմա հանդեր»։
Զայրացավ անչափ Դավիթն այստեղ,
Բարկությունն անհուն էլ չզսպեց,
Ետ դարձավ — ձեռքի պղինձը մեծ