Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/186

Այս էջը հաստատված է

Կոզբադու ճաղատ գլխին խփեց։—
320 Ձայն տվեց ապա նա Օհանին,
«Ո՜վ Ձենով»— կանչեց — «Գնա քնի՛
«Մսրամելիքը յոթգլխանի
«Ինչ որ կարող է՝ թո՛ղ գա՝ անի՛»:

ԺԹ


Գնացին Բադին ու Կոզբադին,
325 Մսրամելիքին գանգատ արին,
Պախարակեցին Դավթին արի,
Գովեցին, իբրև Սասմա բարիք,
Ձենով-Օհանի վարքը բարի։—
Մսրամելիքը, արքան այն նեռ,
330 Զայրացավ, ինչպես դաժան ձմեռ,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ գա, հավաքվի անհաշիվ զորք.—
Հազար, հինգ հարյուր մանուկ նորել,
Հազար, հինգ հարյուր ռազմիկ զորեղ,
Հազար, հինգ հարյուր այր սևահեր,
Հազար, հինգ հարյուր այր ալեհեր,—
Որ գնա Սասմա երկրին տիրե,
Որ Սասմա քաղաքը ավիրե,
Որ ժողովրդին ամբողջ գերե,
Տեղահան անե, Մսըր բերե։—

Ի


Մսրամելիքի զորքերն եկան,
Բռնեցին Սասմա սարերը ողջ,
Լցրին շռնդյուն, ու թինդ, ու կոչ,
Ձիերի խրխինջ ու խրխնջոց,