Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/187

Այս էջը հաստատված է

345 Եվ Սասմա չքնաղ աշխարհն ամբողջ
Բռնէց աղաղակ, ու ծուխ, ու բոց։—
Ձենով—Օհանը, իշխանն հայոց
Բարձրացավ, տեսավ մի առավոտ
Մսրամելիքի զորքերն այն հոծ,
350 Տեսավ արշավանք մի մահահոտ
Եվ սիրտը նրա լցվեց ահով։—
Գնաց նա ապա Դավիթի մոտ
Ասաց.— «Ո՜վ Դավիթ, մանո՛ւկ դիվոտ,
Բերել եմ ահա քեզ մահվան բոթ։
355 «Ո՜վ Դավիթ»,— կանչեց — «Դավի՛թ»— ասաց.—
«Սասմա ավերման ժամը հասավ.
«Եկել է զորքով բազմահազար
«Մսրամելիքը, արքան գազան.
«Գնա՛նք, ո՜վ Դավիթ, գնա՛նք»— ասաց.
360 «Իրեն տանք հարկը իրա ուզած.
«Գնանք, ո՜վ Դավիթ, ոսկի տանենք,
«Փրկություն հայցենք արքայից նենգ,
«Որ վրեժն իր չար նա չհանե,
«Սասմա երկիրը չկործանե»:
365 Եվ ասաց Դավիթը Օհանին.
«Ո՜վ Ձենով»— ասաց — «Գնա քնի՛.
«Առավոտ, առած աղեղ ու նետ,
«Ինքս կգնամ—կռիվ կանեմ»:

ԻԱ


Առավոտ ելավ Դավիթը վեր,
370 Վերցըրեց—առավ աղեղ ու նետ,
Որ գնա՝ Մսրա արքայի հետ
Մղի պատերազմ մի չարաղետ,—
Որ ուժը նրա հորդած, ինչ գետ,