Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/195

Այս էջը հաստատված է

Որ գերի գրի հավիտյան—հար
585 Երկիրը Սասմա և դարեդար
Թե՛ իր և թե ո՛ղջ Մսրա համար
Գա, ոսկի տանի, անհատնում հարկ։—
Մելիքը լսեց, չարկամ խնդաց,
Մռընլաց — ձայնից հողը թնդաց,
590 Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ,
Հավաքի, բառնա հարկը փրկիչ
Եվ գերի գնա Մսրա երկիր։—
Ձենով—Օհանը լսեց, գնաց
595 Եվ ժողովրդին՝ ահից կորած՝
Հայտնեց Մելիքի հրամանն այս։—
Եվ սուգ բարձրացավ, տրտունջ ու լաց
Աշխարհում հայոց,— և որբացած
Սասմա աշխարհի ձայնը գնաց,
600 Հասավ ականջին Դավթի դյուցազն,
Որ խավար ու խոզ հորում կորած
Ժայթքում էր աչքից կրակ ու կայծ։—
Սթափվեց, հիշեց Դավիթն այնժամ
Առյուծ—Մհերի փառքը պայծառ,
605 Հիշեց կայծակե սուրը հրցայտ,
Հավաքեց ամբողջ իր ուժն անծայր,
Խփեց—շողշողաց սուրը կայծակ —
Եվ քարը կտրեց — միջով անցավ...

ԻԸ



Դուրս եկավ հորից Դավիթն այնժամ,
610 «Ո՜վ Մելիք» — կանչեց — «Արքա՛ դաժան,
«Ելել եմ, բերել քեզ մահու ժա՛մ»
Կանչեց նա ապա ձայնով ահեղ.