Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/199

Այս էջը հաստատված է

Զարկեց հարվածով, զարկով վսեմ —
Քառասուն կաշին միջից կիսեց։—
Կտրեց քառասուն կարծր կաշին,
705 Քարերը կտրեց ջրաղացի,
Ճայթեց զորությամբ մի անհաշիվ,—
Դեմքն արեգական բռնեց փոշին։
Երբ փոշին մի քիչ բարձրացավ վեր —
«Այստե՜ղ եմ» — կանչեց Մելիքը նեռ.
710 «Սասունցի՛ Դավիթ, չե՛մ մեռել դեռ»:
Զարմացավ Դավիթն, ապա ասեց.
«Ո՜վ Մսրամելիք, թա՛փ տուր դու քեզ»
Մելիքը նրա ձայնը լսեց,
Թափ տվեց իրեն, արյունն հոսեց,
715 Մեջտեղից եղավ նա երկու կես,—
Անցավ, խորտակվեց Մելիքն այսպես...

ԼԱ


Այսպես է ասում զրույցը մեզ,
Սասունցի Դավթի զրույցն արդար,
Ասում է ապա զրույցն այդ վառ,
720 Որ մեռավ այսպես երբ նեռը չար —
Դավիթը նրա զորքին դիմեց.
«Գնացե՛ք» — ասաց — «Ձեր երկրում կեզ
«Ապրեցե՛ք ազատ, ապրուստով վես,
«Եվ հանգիստ թողեք մեր տունն ու մեզ»:
725 Ասում է ապա զրույցը մեզ,
Որ Դավիթն հետո դաշտից քշեց
Ձենով—Օհանին, իշխանին նենգ,
Հավաքեց ապա զրահ ու զենք,
Եվ դարձավ ռամիկ երկիրն ուժեղ,
730 Եվ հնչեց կրկին ամենուրեք