Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/20

Այս էջը հաստատված է

80 Իմ պայծառացած խոհերի մասին։
Դժվար կլինի իմ երթը հիմա,
Դժվար ու դժնի, քան երբևիցե,
Եվ ճամփիս գուցե օձերի նման
Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,—
85 Բայց պի՛նդ է ոգիս... Ու ո՛չ մի ժանիք
Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
Իմ շռնդալից, պայծա՜ռ քնարից...