Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/214

Այս էջը հաստատված է

ԴԵՊԻ ԼՅԱՌԸ ՄԱՍԻՍ


Ակսել Բակունցին, պայծառ բարեկամիս

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։—
5 Ցուրտ էր։— Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում էր Մասիսը՝ կապույտ շղարշ

հագած․․․

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
10 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Գիշերը չէր քնել։— Քրքրել էր թղթերը,
Երկար թերթել թերթերը բազմաթիվ.—
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից։
15 Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,—
Ու՞մ էր թողնում բոլորը, ո՜ր սիրեցյալ սանին,
20 Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին...
Եվ նամակնե՜ր ապա... Այդ թերթերը դեղին,