Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/219

Այս էջը հաստատված է

Միթե սու՞տ է բոլորը և փորձա՞նք...
Միթե մու՞խ է բոլորը, ոգու սայթաքու՞մ,—
Եվ ամենը, որ եղել է կյանքում
Իր երազանքը սուրբ, իր ըղձանքը թաքուն —
155 Անիմա՞ստ է եղել, ինչպես հորձանքով,
Գոսն օրերի դժնի հորձանուտով տարված
Թղթե չնչին նավակ կամ տաշեղ,—
Եվ իր կյանքը ամբողջ եղել է սին մի հարց՝
Աննպատակ ուղղած և ամպաշեն...
160 Բայց ո՛չ, ի՛նչ էլ լինի — այնուամենայնիվ
Հո չի՞ ստում կարկաչն այս բարբառի,
Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը,
Որ դիպչելով կյանքի հազարամյա քարին՝
Պիտի ճեղքե այդ քարը, այդ ժայռակուռ պարիսպը
165 Պիտի բանա թեկուզ փոքրիկ կածան,
Որ դպրությունն անցնի ու հորդանա, ինչպես
Ջինջ առուն է անցնում ջրանցքներով բացած։—
Ո՛չ, չի՛ ստում բարբառը.— ահավասի՛կ գարնան
Հեղեղների նման որոտում է իր դեմ,—
170 Եվ նա կարդում է հափշտակված, կարդում է

բարձրաձայն

Իսկ դուրսը — առավոտ է արդեն։—
Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը
Եվ ստու՜մ է այս գիրքը...— Նա
Տագնապասիրտ՝ գրքի նախաբանը բացեց,
175 Մի—երկու տող կարդաց — և գազազած
Պատրաստվում էր արդեն շպրտել գիրքը դեն,—
Երբ աչքերի հանդեպ ահասաստ
Հառնեց, կանգնեց հանկարծ մի բարի դեմք...
Այդ նա՛ էր — ուսուցի՛չը։— Դեմքով բարի,
180 Ե՛վ հարազատ, և՛ սառը, խստաբարո,
Բարեկամի նման մտերիմ,