Դարձաք բռնակալ ցարերին ընկեր։
25
Եվ ըմբոստության շունչը գեղեցիկ,
Որ հառնում էր այն դժնի օրերում —
Դուք չէի՞ք, որ ձեր ձեռքով խեղդեցիք
Այն ազգամիջյան սև նախճիրներում։
Դուք չէի՞ք, որ ողջ ժողովուրդը իմ
30
Այն անօրինակ փորձության ժամին
մղեցիք դեպի դաշտերը ռազմի,
Որպես հավելյալ թնդանոթի մի՛ս։—
Անշե՛ղ է եղել ձեր ուղին միշտ է՛լ,
Դուք պատվով եք ձեր պայքարը տարել.—
35
Եվ դա — տերերի պայքարն է եղել
Իր երթին ելած ժողովրդի դե՛մ։
Դա չդադարող պայքա՛րն է եղել
Ձեզ կյանքի կոչած դասակարգերի,—
Եվ ձեր գործերի պսակն հրեղեն
40
Եղել է երկիրն՝ արցունքի հեղեղ,
Եվ ժողովուրդը՝ կրկնակի՛ գերի։ —
Ո՞ր դժոխքն է էլ ձեզ այդպես հեգնել
Ու լցրել այդքան անմիտ ցանկությամբ,
Որ տե՜ր եք ուզում դուք այսօր կանգնել
45
Դարերի՜ ավանդ մեր ժառանգության։ —
Դուք տեր եք ուզում ձեզ հայտարարել
Այն հերոսական, հսկա պայքարի,
Որ ժողովուրդն է իմ երեկ վարել
Ընդդեմ բռնակալ սուլթանի, ցարի՛։
50
Դժգոհ է եղել իր վզին նստած
Բռնակալներից նա բազմապիսի,—
Դուք նրա վսեմ ընդվզումը այս
Ենթարկել եք միշտ ձեր մութ երազին։—
Նա ծա՜ռս է եղել տիրողների դեմ՝
55
Լինելով անհաց վաստակի գործիք,—