Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/220

Այս էջը հաստատված է

Ե՛վ անհողդողդ, և՛ մեղմ, և՛ անսահման ներող —
Նայեց նրան մի պահ, աչքերը սևեռեց
Նրա հոգու խորքը — և մարմարի պես նուրբ
185 Ձեռքը եղբայրաբար գրքի վրա դրեց
Եվ մրմնջաց հանգիստ.— Թո՛ղ, Խաչատու՛ր։—
Այնքան քնքու՛շ էր ձայնը — և, միևնույն պահին,
Ահասաստ էր, ինչպես մահվան պատգամ,—
Եվ նա հիշեց հանկարծ.— այն ցուրտ ճանապարհին
190 Դեպի լյառը Մասիս — մի անգամ
Այդ միևնոււյն ձայնով նա՝ ուսուցիչը՝
Զսպեց իրեն, երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
195 Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի,—
Եվ այժմ, նու՛յն ձայնով, նա հորդորում էր հար
Անդավաճան մնալ իր ուխտին։—
Եվ նա մնաց։— Հապճեպ մի շարժումով
200 Գիրքը ծալեց, դրեց արկղում ավանդական,
Հետո հավաքեց նամակները ու մի
Դառն հայացքով — երկա՜ր, վերջի՛ն անգամ
Դիտեց թղթերը, արկղը, պատերը սենյակի,
Արկղը փակեց, հագավ վերարկուն,
205 Գլխարկր դրեց կռնատակին —
Եվ ելավ դուրս։—
Առավոտ էր արդեն։— Այգիների վրա
Արդեն փռել էր իր լույսը ծիրանեգույն
Արարատյան արևը — և հուրհուրան
210 Առավոտվա միգում
Հեռուն, հորիզոնի վաղընջական ծիրում
Արթնանում էր Մասիսը վեհափառ,
Որպես լուսե ցնորք, որպես հեռու