Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/226

Այս էջը հաստատված է

Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի

դժվար ճանապարհով

70 Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով

այս ափին,

Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի

Քարոն,

Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն,

դեպի ափը Մահվան ու Սարսափի...

Ա


Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր

շուրջը մի պահ.—

Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ

մի մահիկ

75 Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է

տխրություն ու ահ

Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու

Մահի։

Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ,

երերուն,

Անուղի, ինչպես մոլորված երկու կույր, կամ անօգ

մանուկ:

Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե մոտիկը մեր, թե

հեռուն.

80
Միևնո՛ւյն լռությունն անհուն։

Խտանում է մեր դեմ մառախուղը.— ժայռեր են

կարծես ու քարեր

Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն

անդարձ։—