Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/228

Այս էջը հաստատված է

Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը

ծերի.

Հայացքով տխուր ու անօգ նայում <է> նա լուռ մեր

վրա.

100 Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է

ձայնով մտերիմ.

«— Վարպե՛տ, о՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր

աշխարհից անցա․

«Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո

ծովի.

«Բայց չքնաղ հայրենիքը քո — ինձ համար հայրենիք

չդարձավ,

«Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն,— չբուժեց իմ սիրտը

ցավից։

105 «Աշխարհում շաչող հողմերից այն կղզում

ապաստան գտած․

«Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.
«Եվ տավիղը շեփոր դարձրած քերթության

պարտեզը մտա․

«Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա

հրածին:—

«Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու

բերդերը հայոց․

110 «Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա

փառահեղ.

«Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին

հայոց.

«Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ

պահել։