Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/229

Այս էջը հաստատված է

«Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,
«Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին

բարարոս,—

115 «Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին

պանծալի՝

«Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՜ր փրկության

փարոս։—

«Եվ երգս իզուր չհնչեց։— Հայրենի եզերքից քո լուրթ
«Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ

հեռու —

«Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի

սերունդ,

120 «Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար

կռվելու։—

«Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա,

դարավոր

«Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյա՛մբ ողողել

կրկին,—

«Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլո՛վ

փառավոր,

«Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը

ձեռքիս»։—

125 Ասաց — և խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,
Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությանը

ծածկած,—

Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած

մանկան լաց: