Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/232

Այս էջը հաստատված է

Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխն ահագին՝
160 Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին

դրած.

«— Այս խարույկը ե՛ս վառեցի աշխարհում

ձեռքերով իմ թույլ,

«Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր

ու կայծեր,—

«Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ

ու անդուլ,

«Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը — և հա՛ր

առկայծե:

165 «Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդներ եկան

բորբոքված,

«Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ

հրով,—

«Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու
«Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու

Կարոն:—

«Ես վրե՛ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ

հնօրյա.

170 «Իմ քնարը, գրիչն իմ հատու — սրբազան մրրի՛կ

սերմաներ,—

«Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարույկիս մոխիրի

վրա —

«Եվ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու
անեծք»...
Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեր գիրքը մի

կողմ,

Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.—