Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/234

Այս էջը հաստատված է

190 Որ վայրի մի պար էր պարում կաղկանձող նվագի

ներքո,

Իսկ վերից, խավարի միջից, պահակի նման

մշտարթուն,

Զառամյալ լուսինն էր նայում՝ հմայված պարով ու

երգով։—

Իսկ ծառի ճյուղքերից կախած կմախքները այն

չորացած,

Շարժելով ծնոտներն իրենց՝ սկսեցին ամեհի

կափկափել,—

195 Եվ լուսինը, ի վերուստ տրված իր ժպիտը անդարձ
մոռացած,
Սկըսեց քրքջալ և վերից մեր գլխին պաղ մոխիր

թափել...

Գ


Մենք թողինք պարող գաճաճին և ռազմի շեփորով

մարդուն,

Եվ կրկին դանդաղ քայլերով քայլեցինք անտառի

միջով,—

Երբ թնդաց հանկարծ անտառում մի երկինք հասնող

դղրդյուն,

200 Եվ անտառը լցվեց ծայրեծայր բարձրաձայն լացով

ու ճիչով։

Սարսափած՝ վազեցինք մենք առաջ ծառերի միջով

անտառի,

Անպաշտպան կրծքերս նրանց ճյուղքերի հարվածին

բացած,—