Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/238

Այս էջը հաստատված է

«Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ

մեքենա,

250 «Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու

նա պայթեց,—

«Եվ խփեց — խորտակեց նա ինձ... Իսկ Արքան

կենդանի մնաց,

«Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու

ջարդեր...


«Եվ մնա՜ց նա կենդանի... Կենդանի՜ նա մնաց...

Վա՜յ ինձ...

«Աշխարհից հեռացա ես այսպես՝ իմ ուխտը թողած

անկատար...

255 «Եվ ո՛չ մի կաթիլ չխմած արյունից այն Հրեշ —

Արքայի՝

«Ես կյանքից ընդմիշտ հեռացա... Եվ չունե՜մ

հանգիստ ու դադար»...


Ասաց — կափկափեց կրկին ատամները թափով մի

ահեղ,

Աչքերից շանթեր արձակեց, — և հանկարծ թռչելով

տեղից,

Սկըսեց թպրտալ օդում, թռչկոտել, ճչալ ու վայել,
280 Լցնելով բացատն աղմուկով ոսկորի և շաչող

թիթեղի։—

Թռչկոտում էր նա խելահեղ, կատաղի դառնությամբ

վայում,

Դառնում էր օդում, ինչպես հոլ, և ճիչեր արձակում

ցավի․—

Մենք դիտում էինք քարացած, սարսափած աչքերով

նայում,

Երբ հանկարծ մոտեցան նրան երկու այր՝ դեմքերով

կավիճ։