Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

Ոռնացե՛ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,—
90 Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ.
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա։ —
Իսկ մինչ այդ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ`
Կերտում ենք ահա մի շենք վիթխարի,
95 Որ շիրիմն է ձեր լինելու հավետ։—
Մաքառում ենք մենք` մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում
Եվ վաղվա անմար հավատով լցված`
Երգում է քնարն իմ պղնձաձույլ...

1929. V