Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/241

Այս էջը հաստատված է

Վերևից, բլուրի գլխից հնչում էր շեփորը, կանչում,
Տագնապով, ինչպես ահազանգ,— և ձայնին նրա

զուգահեռ՝

Լսվում էր հառաչ, ոտնաձայն, մի զանգ էր հեռուն

ղողանջում,

300 Եվ վառվում էին անտառում բազմաթիվ կրակներ ու

ջահեր...

Դ


Մենք լսում էինք, քարացած, շեփորի ձայնը դժնի,
Որ վերից, բլուրի գագաթից, հնչում էր ամեհի

թափով,—

Երբ ահա ներքևից, անտառից, ողողված ցոլքերով

լուսնի,

Սկըսեց ելնել ու հոսել դեպի մեզ — հսկա մի թափոր։
305 Շարժվում էր թափորը՝ լուսնի սպիտակ լույսով

ողողված,

Ահագին, ինչպես մարդկային վիթխարի մի գետ,

կամ հեղեղ.

Ձիերի խրխինջ, բառաչյուն, մարդկային հեկեկանք

ու լաց,

Զենքերի շաչյուն, թմբուկներ, կրակներ կարմիր ու

դեղին,—

Այս ամենը խառնըված իրար, գալիս էր դանդաղ

դեպի մեզ,

310 Կամ դեպի բլուրն էր գնում՝ անսալով շեփորի

ձայնին։—

Քաշվեցինք զգուշ մենք մի կողմ, որ հորձանքը մեզ

չճզմե,

Կամ չնչին տաշեղի նման մեզ հանկարծ իր հետ

չտանի։