Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/242

Այս էջը հաստատված է

Մոտենում էր թափորը դանդաղ, հոսում էր հանդարտ

ու ահեղ,

Հեղեղի նման հորդանում՝ բերելով աղմուկ ու հառաչ,
315 Ցնծության ճիչեր խելագար, զառանցանք ու վիշտ

խելահեղ,

Ոսկորի ու մսի մխրճանք, երկաթի շռինդ ու շառաչ։

Մոտեցավ թափորն ահա մեզ և դանդաղ սկսեց

անցնել

Մեր չռած աչքերի առաջով, երազի նման մի դժնի։—
Մենք նայում էինք քարացած, սարսափով անհուն

ու անծիր,

320 Ողողված սպիտակ լույսով այն ահից դալկացած

լուսնի։


Գալիս էր ամենից առաջ վիթխարի հասակով մի

մարդ՝

Չոր, բարակ, հսկա ճակատով, բեղերը սափրած,

բայց կլոր

Մորուքով, ինչպես քահանա, հայացքով խոնարհ ու

հանդարտ,

Իր գունատ, մահատիպ շրթերով մի ինչ—որ աղոթք

երգելով,


325 Մազերին եղյամ էր ցանել մառախուղը կարծես

հյուսիսի,

Որ շողում էր ալեզարդ գլխին, ինչպես սառը, օտար

լույսի փայլ․

Նա տխուր շարական էր երգում աստծո որդի

Հիսուսին

Բայց բառերը խառնամ էր իրար՝ հորդելով

անհարթ մի բարբառ