Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/243

Այս էջը հաստատված է

Իր բարակ, ոսկրոտ մատներով նա բռնել էր մի

գանձարան.

330 Աջհամբյուր են փոքրիկ ժամերում հավաքում նման

ամանով.

Թիթեղյա էր փոքրիկ գանձարանը,— և ձեռքով

գրված էր վրան՝

«Քաղաքական անոթ»
Սկիհի նման սրբազան գանձարանն այդ բարձր

պահած՝

Երբ անցավ առաջով նա մեր — մենք տեսանք

զարմանքով անծիր,

335 Որ ճախրում է անոթի վրա, աղավնու կերպարանք

առած,

Սուրբ հոգու նման — մի փոքրիկ երկգլխանի արծիվ։
Այդ անոթը բարձր պահած՝ նա անցավ քայլերով

դանդաղ,

Անմռունչ, ինչպես քահանա, որ գանձ է հավաքում

ժամում,—

Եվ դեմքը նրա սպիտակ և սկիհը նրա այդ — անդարձ
340 Դրոշմված մնաց իմ հոգում — այնքա՜ն էր պատկերն

այդ անհուն։

Գալիս էր ապա անտառի եզերքին մեր տեսած այն

ծերուկ

Վարդապետը, կամ քերթողն այն հզոր՝ մորուքով

մերկությունը ծածկած․—

Նստած էր կմախքի վրա նա մի մերկ, երերուն ձիու,
Որ քայլում էր ճոճվելով, ինչպես ձիերն են քայլում

ծերացած։