Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/245

Այս էջը հաստատված է

Եվ հնչում էր նվագն այդ խմբի — թաղումի նման

դառնաղետ,

Լցնելով սրտերը հավետ — դառնություն անկոբար ու

ցավ։

365 Երգեցիկ այդ խմբից հետո գալիս էր մի սև դիակառք,
Որ քաշում էին մարդակերպ, չորեքթաթ դևեր, կամ

ձիեր.

Դրված էր այդ կառքի վրա ոսկեզօծ, շքեղ մի դագաղ,
Եվ նստած էր դագաղի վրա մի գաճաճ՝ դեմքով

դեպի ետ։

Նախ այնպես մեզ թվաց, թե նա, դագաղի մարդն

այդ գաճաճ

370 Կրում է իր մարմնի վրա՝ վիթխարի գլուխներ երկու,
Բայց կառքը երբ քիչ մոտեցավ և կանգնեց մի պահ

մեր առաջ —

Մենք տեսանք դագաղի վրա — վիթխարի մի գլուխ և

մի կուզ:

Այդ կուզն էր, որ ետ էր նայում, իսկ գլուխը նայում

էր առաջ,

Կոնաձև բլուրը դեպի, դեպի լույսը նրա գագաթի։—
375 Իր խրոխտ, արծվային քթին ակնոցներ ուներ նա

դրած

Եվ խորունկ կնճիռներ ուներ սպիտակ ու նեղ

ճակատին։—

Նա ո՛չ թե նստած էր ոսկյա դագաղի վրա, այլ մի

մեծ

Չղջիկի, կամ բուի նման՝ թառել էր կարծես

չորեքթաթ։—