Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/248

Այս էջը հաստատված է

Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած

ավանդ,

Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի

շերեփ։

Թափորի առջևից տարվող այն փոքրիկ սկիհի նման
Այս շերեփը ևս ուներ հովանի մի ոգի անլույծ.—
415 Արծաթյա արծվի փոխարեն այս թղթի շերեփի վրա
նստել էր, իբրև հովանի, պղնձյա բաշով մի առյուծ:

Երգելով տխուր շարական, սևասև զգեստներ հագած,
Քայլում էր շքախումբը նրա՝ կրելով ջահեր

մահատիպ,

Եվ թղթե շերեփը ձեռքին ընթանում էր նա

համրաքայլ,

420 Անընդհատ, ձայնով անայլայլ, կրկնելով մոգական

մի թիվ։—


Մինչ անցնում էր թափորն այս այսպես — ետևից

հորդում էր արդեն

Անընդհատ աճող, ծավալվող, լեռնացող մի ծով,

կամ հեղեղ.


Աճում էր աղմուկն ավելի, խտանում ու դառնում էր

տարբեր,

Մոտենում էր խորշակ մի կարծես՝ խառնելով ազգեր

ու ցեղեր:


425 Դղիրդի նման հեռավոր մոտենում էր աղմուկ նախ

մի խուլ,

Երկիր էր կարծես ընթանում՝ հեղեղով արված

տեղահան.