Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/249

Այս էջը հաստատված է

Անտառ էր կարծես ճարճատում, հրդեհված երկիր

էր մխում՝

Uփռելով բարբարոս մի բույր, հանելով ճիչեր

երկնահաս։

Ձիերի դոփյուն, զենքերի չարագույժ շառաչ,

մարդկային

430 Հեկեկանք, օգնության ճիչեր, շների կաղկանձ

հուսահատ.—

Մոտենում էր այսպես հեռվից արշավանքը Արյան և

Մահի,

Եվ նայում էինք մենք՝ ահից կարկամած, շնչներս

պահած։

Իսկ դեմից, բլուրի գլխից, կանչում էր շեփորն

անընդհատ,

Շեփորում էր մահու տագնապով՝ կոչելով նոցա

հանդեսի,—

435 Եվ հոսում էին դեպի նա ամբոխները այդ տեղահան՝
Դեպի լյառն էին շտապում՝ Մահու ու Արյան մի

ծեսի․․․


Ե


Հռինդով, լացով, աղմուկով, թնդալով մոտենում էր

մեզ

Գլխավոր օղակն այդ ահեղ, հեղեղի նման թափորի.
Ջահակիր թափորից հետո, այրերից հետո

սևազգեստ —

440 Զրահակիր բանակ էր դա մեծ, որ կռվի էր արշավում

նորից: