ԹՈՒՂԹ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԲԱՐԵԿԱՄԻՍ՝ N.N.—ԻՆ,
Ահա կրկի՛ն գրում եմ քեզ,
Իմ լավ ընկեր, իմ բարեկա՛մ,—
Օ, քե՛զ անհայտ, բայց մեծ՝ երգիչ,
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն պոետական։ —
5
Գրում եմ քեզ ես պարզ հանգով,
Ռիթմո՛վ հստակ, յամբով մեկին,
Գրում եմ քեզ կարոտանքով,
Ինչպես Պուշկինը՝ Դելվիգին...
Սրտով խաղաղ եմ ես հիմա
10
Ու խոհերով հստակ, մաքուր:
Իջել է իմ սրտի վրա
Զարմանալի հանգստություն։
Չեմ իմանում ի՛նքս էլ սակայն,
Թե ի՞նչը ինձ այսպես փոխեց.
15
Քա՞յլ էր սա մի հերոսական,
Թե՞ տարիքս են արդեն կոխել —
Դարձել եմ լուրջ, ինքնավստահ,
Ձեռք եմ քաշել հիմա մանրից...
Իմ սենյակում երեկ նստած՝
20
Կարդում էի Ալեքսանդրին։
Կարդում էի... Եվ իմ հոգին
Հսկա մի խինդ էր ողողում.—