Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/251

Այս էջը հաստատված է

Հետևյալը... նիհար նժույգի ոսկորե նստուկին

նստած

Խեղդամահ էր՝ լեղակի պես կապույտ իր լեզուն

բերանից կախած.

Իր մռայլ պետի ետևից արշավում էր քայլքով նա

վստահ․

460 Գնում էր կարծես անվեհեր՝ ելնելու կրկի՛ն

կախաղան։—

Մյուսի իրանն էր միայն երևում, լոկ այդ, և մեկ էլ —
Մեջտեղից կոտրած մի սրունք, էլ ոչի՛նչ. արշավում

էր այդպես.

Իսկ ո՞վ էր արդյոք այն մեկի ողնաշարը մեջտեղից

թեքել —

Եվ դարձել էր նա հարցական նշանի նման մի

պատկեր...

465 Ձիերից շատերի վրա, մարդկային թեկուզ

հաշմանդամ

Կմախքի, կամ մարմնի փոխարեն — պարզապես

բազմել էին սեգ

Զըրահներ, կամ սրեր ժանգոտած, մի դաշույն, կամ

փամփուշտ անգամ,

Մի ամբողջ նժույգի վրա — մի փամփուշտ, կամ հին

հրազեն...

Այդ նժույգ նստած հաշմանդամ այրերից շատերը

սակայն

470 Ձիերի գավակին կապած, իբրև բեռ վսեմ, կամ

պարծանք —

Ավարներ էին տանում — այն փառավոր մարտերում
հավաքած՝
Մխրճած գանգեր, սրունքներ՝ սրբելուց պսպղուն

դարձած։—